ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Ես այսպիսի հեղափոխության-իշխանափոխության օրինակ չգիտեմ

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Ես այսպիսի հեղափոխության-իշխանափոխության օրինակ չգիտեմ
29.03.2015 | 19:28

Եթե մարդիկ կան, որ զարմացել-հիասթափվել են Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի հանարահավաքը խոչընդոտելու, մասնակիցների վրա ձու նետելու, մարդ դանակահարելու, ավտոշարասյան վրա քարեր նետելու վրա, ապա ես բացարձակ զարմացած չեմ: Իսկ դուք ի՞նչ էիք սպասում. հայտարարվի, որ իշխանափոխություն են անելու, իշխանափոխվողն էլ օնլայն նայի՞ հեղափոխությունը: Եթե անկեղծ ասեմ՝ ես այլևս չեմ հասկանում, թե ինչո՞ւ է ամեն ինչ այսպես արվում: Իմ ընկերները թող չնեղանան, բայց ես այսպիսի հեղափոխության-իշխանափոխության օրինակ չգիտեմ քաղաքագիտական գրականությունից: Իշխանափոխության համար միայն սոցիալ-տնտեսական կամ ներքին գործոնները բավարար չեն, դա տասնյակ գործոնների բավական բարդ համակցություն է, որտեղ, մեր տիպի երկրներում, առանցքային նշանակություն են ունենում արտաքին գործոնները: Եթե ոմանք կմտածեն, թե Թունիսում հեղափոխությունն ու Արաբական գարունը սկսվեց մանրավաճառի ինքնահրկիզումից, ապա դա նշանակում է, նրանք չեն կարդացել Բարաք Օբամայի "Audacity of War" գիրքը, որտեղ նա մինչև նախագահ դառնալը գրում էր, որ ԱՄՆ-ը չպետք է հանդուրժի բռնապետներին ու բռնապետությունները, եթե անգամ նրանք դաշնակից են: Իսկ թե ինչ եղավ Օբամայի նախագահ դառնալուց հետո Քադաֆիի, Մուբարաքի ու մյուսների հետ, ինչպես ասում են, դա ամենևին հուզիչ չէր:

Դիտվել է՝ 3774

Մեկնաբանություններ